ԱՄՆ-ում ցանկանում են ներում շնորհել Ֆլոյդին, որը մահացել է ոստիկանության ձեռքով
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի համաներման եւ վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման հարցերով զբաղվող խորհուրդը հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի հետմահու ներում հանձնարարվի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ 2004 թվականի թմրանյութերի գործով, որը մահացել է ոստիկանության ձեռքով։
Ավելի վաղ փաստաբան Էլիսոն Մաթիսը խնդիրք է տվել թմրանյութերի գործով հետմահու ներման վերաբերյալ: Ֆլոյդը 2004 թվականի փետրվարին Տեխասում ձերբակալվել էր անունը չնշված մարդուն կրեկ-կոկաին վաճառելու մեջ: Այն ժամանակ Ֆլոյդն ընդունել է իր մեղքը, որի արդյունքում 10 ամսով հայտնվել է բանտում:
«Մենք ցավում ենք Հյուսթոնի նախկին բնակիչ Ջորջ Ֆլոյդի մահվան համար եւ հույս ունենք, որ նրա ընտանիքը կսփոփվի հոկտեմբերի 4-ին խորհրդի կողմից ընդունված…ներում հանձնարարելու որոշմամբ»,-ասվում է Տեխասի նահանգի օկրուգային դատախազ Հարիս Քիմ Օգի հայտարարության մեջ:
Խորհուրդը նահանգի ղեկավար Գրեգ Էբոթին հորդորում է հետեւել հանձնարարականին եւ որոշում ընդունել Ֆլոյդի ներման վերաբերյալ: Աֆրոամերիկացի Ֆլոյդի սպանությունը սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինի կողմից 2020 թվականի մայիսի 25-ին զանգվածային բողոքներ եւ անկարգություններ է առաջացրել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ՝ բանավեճեր հասարակության ներսում ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության շուրջ:
2021 թվականի հունիսին Մինեապոլիսի դատարանը Շովինին դատապարտել է 22,5 տարվա բանտարկության:
Նահանգի դատարանի գործընթացը եւս երեք ոստիկանների գործով կսկսվի մարտ ամսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: