Բաժիններ՝

Թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն էր

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն է։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։

Նա խոստովանել է, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս