
Լուկաս Սելարայանը միացել է ֆուտբոլի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Լուկաս Սելարայանը միացել է ընտրանուն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային ընտրանին արդեն իսկ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նախապատրաստական փուլը կանցկացնի այդ քաղաքում:
2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն։