Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ:
Ինձ հաճախ հարցնում են, թե ես ինչ քայլեր կձեռնարկեի, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեի Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց պահանջել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։
Եվրոպական հանձնաժողովը պետք է ստեղծի մեխանիզմ, որը հնարավորություն 2021թ. գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութեր տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային:
Չինական մի նահագնում 4 ամիս անձրև չէր գալիս: Փչանում էր բերքը, մարդկանց սով էր սպառնում: 3 գյուղերի բնակիչներ հավաքեցին իրենց վերջին փողերը ու որոշեցին ուրիշ նահանգից կախարդ հրավիրել, անձրև բերող կախարդ:
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ՝ մերժելով ԱՄՆ-ին նրա արտահանձման հարցի քննության ընթացքում նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Երևանի «Փյունիկ»-ի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:
Ոսպը եփել դափնու տերևով և ուրցով։ Եփելուց հետո տերևները հեռացնել։ Մեծ ամանի մեջ խառնել աղցանի բոլոր բաղադրիչները, մատուցել։
Դանակը ոսկորին է հասել։ Հայրենիքի համար մտահոգ և օրհասական վտանգը զգացող յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում գործել հանուն մեր երկրի։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրառում է կատարել՝ նշելով, որ հայերի Սուրբ Ծննդյան օրը հիշում է արցախցիներին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան:
Օրեր առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել դեկտեմբերի 27–ին Հադրութի շրջանի Տող գյուղում սպանված 6 հայ զինծառայողների դիերը։ Զոհված զինծառայողների թվում էր Պռոշյան գյուղի բնակիչ, 18–ամյա շարքային Ալբերտ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց. «Երեկ վերջինը ես դուրս եկա թաղամասից, այնտեղ մնացին ռուս խաղաղապահները, մեր սահմանապահ տղաները, ու այսօր ժամը 12-ին այդտեղից արդեն իրենք էլ դուրս կգան ու արդեն ճանապարհի վերևի հատվածում կկանգնեն: Այսինքն՝ ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում՝ իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա հայտնաբերված հռթիրային և կասետային ռումբերի ոնչնչացում:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների:
Հունվարի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Պատերազմ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանն այն չհրահրեր։ Հետևողականորեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Էկոնոմիկայի նախարարի գրառումից տպավորություն էր ստացվում, թե վերջինիս այս լուրը բավական ուրախացրել է: Նա սրանում նոր բիզնես սկսելու և շահույթ ստանալու «լավ շանս» է տեսնում, իհարկե, 120 մլն եվրո ներդնելու արդյունքում:
168.am-ը զրուցեց պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյո՞ք զգուշացումներ ստացել է, ի պատասխան՝ նա նշեց, որ ոչ մի զգուշացում չի ստացել. «Ես հենց նոր եմ իմացել ու ծիծաղս հազիվ եմ պահում»:
Togarma տելեգրամ ալիքը արձագանքել է Արամ Գաբրիելյանովին։
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում աճել է ավելի քան 180 հազարով, մահացել է 1903 մարդ:
Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:
Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաղորդում են, որ վարչապետի թիմն ընդվզում է։ Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը։ Եզրակացությունը ողբալի է։
«Հենրիկը մեր միակն էր, մեր թև ու թիկունքն էր, մեր ընկերն էր, մեր ամեն ինչն էր…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված 18-ամյա Հենրիկ Հակոբյանի հայրը՝ Համիկ Հակոբյանը: Վերջինս 37 տարեկան էր, երբ որդին ծնվեց:
Մենք տալու ենք անհարմար հարցեր. փաստահավաք խումբ պետք է ստեղծվի. Էդմոն Մարուքյան:
Գլխավոր դատախազը նյարդային էր. նա չպատասխանեց լրագրողների հարցերին: