Բաժիններ՝

Ինչպես անվտանգության տղաներն են կատակում՝ Նիկոլը շշով ինքնամեկուսացել է. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր  տելեգրամյան  ալիքում  գրում է. «Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաղորդում են, որ  վարչապետի թիմն ընդվզում է։ Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը։ Եզրակացությունը  ողբալի է։

Հիմնական լեյտմոտիվը՝ մեր կյանքը վերածվել է դժոխքի՝ փողոց դուրս գալ չի կարելի, մարդիկ ամենաքիչը բղավում են, շատ հայեր բռունցքներն են գործի դնում։  Եկեղեցի մտնել թույլ չեն տալիս, հոգևորականները պարզապես դուրս են հրավիրում։

Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա։ Պետք է խնդրել Մանուկյանից, որպեսզի վերջինս երաշխիքներ տրամադրի և թույլ տա երկրից հանգիստ հեռանալ։ Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, բայց ինչպես մեր աղբյուրներն են նշում, նա ինքը լուրջ դավաճանության մեջ է։ Միրզոյանն առաջարկել է, որպեսզի Նիկոլը դիմի բանակի ղեկավարությանը,  բանակը փողոց դուրս հանի և պարետային ժամ սահմանի՝ փորձելով այդկերպ վախեցնել ընդդիմությանը։

Սակայն գեներալները կտրականապես մերժել են։ Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է։ Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն ուժայինների մերժումից հետո, ինչպես միշտ, սկսել է խմել։ Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղելի արդարացում  մտածեց Փաշինյանի համար, ով նախկինում արդեն ունեցել էր կորոնավիրուս, իբրև թե նա  ինքնամեկուսացված է։   Ինչպես վարչապետի անվտանգության տղաներն են կատակում՝ Նիկոլը շշով  ինքնամեկուսացել է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս