Պատահարից օրեր անց ուղևորուհին մահացել է
Դեկտեմբերի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում 58-ամյա ուղևորուհի Սիրանուշ Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։