«Մեկ էլ տեսնում ենք՝ ի՞նչ, մեր Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, ասում է՝ զոհերի թիվը այս խայտառակ, կապիտուլյացիայով ավարտված պատերազմի, գերի ընկած մարդկանց թիվը, անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է: Էդ ո՞նց է պետական գաղտնիք, էդ ինչպե՞ս ստացվեց, որ պետական գաղտնիք է: Մենք ուզում ենք իմանալ, թե այս ծանրագույն պատերազմն ինչ է արժեցել մեր հասարակությանը: Սա 100% լեգիտիմ է:
Դավաճանը երբեք չի պահի հայկական շահը, հայկական պետության անվտանգությունն ու ամբողջականությունը։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն Ամանորի շեմին նամակ են ստացել «Էյ Սի Փի» ընկերությունից այն մասին, որ առաջիկայում աշխատավարձ կստանան, իսկ թե «առաջիկայում» ասելով՝ ինչ պետք է հասկանալ, նրանք դեռ չգիտեն:
Ռուսաստանաբնակ լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի իր ալիքում գրառում էր կատարել, թե Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները հայտնում են, որ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կոչը՝ թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել Հայաստանի եկեղեցիներ, Փաշինյանին հունից հանել է:
«Սա կա՛մ պարզապես իրավիճակ է, երբ նշված ինստիտուտի մասին մարդկանց պատկերացումները պարզապես թույլ են, կա՛մ պարզապես նպատակ կա մրոտելու, սև առանցքով ներկայացնելու ՄԻՊ ինստիտուտի կատարած հսկայածավալ աշխատանքը: Բացի այդ, լինում են դեպքեր, և մենք ականատես ենք դրան եղել նաև ԱԺ ամբիոնում ելույթների ժամանակ, երբ պարզապես իշխանության ներկայացուցիչները ցուցադրում են, թե նրանց բարի կամեցողության հետևանքն է միայն, որ ՄԻՊ-ը շարունակում է պաշտոնավարել…
Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին «Գազպրոմը» 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստան համար:
«1. Հրադադար՝ տարածքների դիմաց 2. Ռազմագերիներ՝ տարածքների դիմաց 3. Իշխանություն՝ տարածքների դիմաց․․․
Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ևս անդրադարձավ Հայաստանում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակմանը, որն իրականացվում է այնպիսի եղանակներով, ինչը, դեռ հարց է, թե ում է վնաս՝ իշխանությա՞նը, թե՞ հասարակությանը:
Սիրողական GPS համակարգով Ադրբեջանն իր նախասիրություններով մեզ համար սահմաններ է գծում․ Գոհար Մելոյան
«Նիկոլը և Աննան հանգուցային պաշտոններում կարգելով իրենց հարազատներին, ծառայակիցներին և այլ լոյալիստներին՝ իրականացրել են նեոֆեոդալական կառույցի իշխանության յուրացման սցենարը ՝ պատվով կրկնօրինակելով ադրբեջանցի իրենց գործընկերներին»։
Հունվարի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեղրիով ճանապարհը Ադրբեջանի ու Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի։ Այսինքն՝ մեր համար կենսական կարևորություն ունի դրա չբացվելը։ Ֆորմուլան շատ պարզ ա։
Ի՞նչ է տեղի ունենում՝ լրատվական կայքը դիմում է զոհվածների, վիրավորների, գերեվարվածների թվաքականակը հրապարակելու դիմումով, ի՞նչ է պատասխանում ՊՆ-ն՝ հղում է կատարում «Պետական գաղտնիքի մասին» օրենքին և ասում է, որ չի կարող այդ տեղեկությունը տրամադրել:
«Իշխանության կողմից ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց, լռեցնել բողոքի ձայնը՝ ապահովելով իր հետագա իշխանության մնալը»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:
«Որևէ տարածք հանձնելուց չբանակցեցին, որպեսզի մի քանի գերի ավել վերադարձնեին». սահմանադրագետ
Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը»։
«Իրավաբան-գիտնականների հաղորդման մեջ հիմնական շեշտադրություն դրվել է նաև այն հանգամանքին, որ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է կանխվի հետագա գործընթացի իրականացումը, քանի որ մենք գործ ունենք արդեն իսկ ավարտված հանցակազմի հետ, սակայն տվյալ հանցակազմը շարունակական բնույթ է կրում, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմաններին, որոնք ևս այսօր որոշվում են GPS համակարգով:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «…հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է.
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 7-ին եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։
«Մեր հաղորդման հիմքում մենք դրել ենք մի շարք փաստական հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ գնահատելով՝ գտել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմը, այսինքն՝ պետական դավաճանություն: Հաղորդումը ստորագրած փաստաբանները գտել են, որ Նիկոլ Փաշինյանի արարքներում դրսևորվել է պետական դավաճանության հետևյալ եղանակը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով թշնամուն ցուցաբերել է օգնություն»,- նշեց փաստաբանը:
Թշնամին տեսանյութ է հրապարակել Կապանի օդանավակայանի մերձակայքից՝ հայտարարելով, որ իրենց հսկողության տակ են պահում օդանավակայանը։ 168.am–ը փորձում է կապ հաստատել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Քիչ անց կներկայացնենք նրա պարզաբանումը։
Ալեքսանդր Մանասյանը՝ հունվարի 11-ին սպասվող դավաճանական փաստաթղթի ստորագրման մասին. ՈւՂԻՂ
Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին:
«Երկու տարբերակ կա. մենք խաբված էինք, որ ունենք հզոր սպայական կազմ, որը, ցավոք, չտեսանք, կամ իսկապես կար պլանավորված դավաճանություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
«Իշխող ուժի ֆեյքային արբանյակները և իշխող ուժին հարող մի շարք անձինք վերջին շրջանում պարբերաբար սկսել են անել հայտարարություններ, թե սրանք թուրքի տարածքներ են, ինչո՞ւ եք զավթել թուրքի տարածքը: Ոչ այնքան հարգելինե՛ր, ինչո՞ւ այդքան սրտացավություն չեք դրսևորում, երբ, օրինակ, հայկական Շուշին, հայկական Հադրութը և շրջակա գյուղերը, որտեղ թուրք չի ապրել, հանձնվում են թշնամուն:
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով այսօր հրավիրված խորհրդաժողովում «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն անդրադարձավ ավելի վաղ Գլխավոր դատախազություն ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումներին:
«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի խոսքով՝ պետք չէ այսօր զարմանալ, երբ տեսնում ենք, թե ինչ եղանակով են այսօր արվում սահմանազատման գործընթացները, կամ, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սահմանազատման հարցում հղում են կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին: Նրա մեկնաբանությամբ՝ աչք ենք փակել փոքր նիհիլիստական պետական վարքագծի նկատմամբ, լռել ենք, արդյունքում՝ ունենք այս իրավիճակը: