Բաժիններ՝

Գնաճը՝ պաշտոնական թվեր. սարսափ-վեպ

Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը: Ցավոք, դրա ընթերցումը պակաս զգայացունց չէ, քան ցանկացած լավորակ դեդեկտիվ: Կամ՝ սարսափ-վեպ: Համոզվեք ինքներդ: Հաշվետվություն-փաստաթղթից մեջբերումներ՝ առանց մեկնաբանության՝ պարզապես փոքրիկ կրճատումներով.

«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%»:

Սննդամթերքի գներ

«2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ 4.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% և 23.0% գնաճերը»:

«Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ:

«Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ` 9.5% գնաճ»:

«Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 16.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7%)»:

«Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.4% գնաճ»:

«Հացի և ալյուրի գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.9% և 12.5%»:

«Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7% գնաճ»:

«Ձվի գինը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել է 26.4%-ով»:

«Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 40.7% գնաճ»:

«Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ գրանցվել է 10.8% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.9%»:

Ոչ պարենային ապրանքների գներ

«2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5% գնաճ»:

«2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.8%-ով»:

Ծառայություններ

«Մատուցված ծառայություններից 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով»:

Արտարժույթի շուկա

«2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ)»:

Քաղեց Արա Գալոյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս