![](/banners/BeFunky-design.jpg)
«2018 թվականին հասավ հաջողության՝ 2020 թվականին հանձնեց Արցախը և հիմա սպառնում է թուրքական վիլայեթի վերածել Հայաստանը». Անդրանիկ Թևանյան
Բաղրամյան պողոտայում ընթացող «Ազգ, բանակ. հաղթանակ» հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այսօր շատ արտառոց ու տարօրինակ բան է տեղի ունենում մայրաքաղաք Երևանում՝ մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, մեկը՝ Բաղրամյան պողոտայում, որի նպատակն է հայոց բանակի կանգնելը, մյուսը՝ Հանրապետության հրապարակում։
«Այս պատմության մեջ արտառոցն այն է, որ Հանրապետության հրապարակում անցկացնում է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի, ամոթ։ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, հրահրմամբ տեղի ունեցավ ոճրագործություն, որի արդյունքում 10 հայորդի մահացավ։ Սա նրա առաջին համտեսումն է հայի արյան, հետո այդ թիվը տասնապատկվեց, հարյուրապատկվեց ու հազարապատկվեց։ Հիմա ես ուզում եմ մեկ շատ կարևոր հարցի պատասխան տալ, որը հետագայում դառնալու է քրեական հատորի թեմա»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։
Այնուհետև նա հարց բարձրացրեց, թե ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կա Նիկոլ Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև, ինչո՞ւ տեղի ունեցավ մարտի 1-ի ոճրագործությունը և սպանդը, ի՞նչ է դրանից շահելու գլխավոր շահառուն, և ո՞վ էր այդ շահառուն։
«Ես գիտեմ, որ տարածված տեսակետ կա, որ քաղաքականության մեջ կա անբարոյականություն, այո այդպիսի բան կա, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները։ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի անկախությունը և հայոց բանակը ծնունդն են 1988 թվականի շարժման։ Անբարոյականությունն այն է, որ Արցախի շարժման արդյունքում իշխանության հասած ոմանք հայտարարեցին, թե Արցախը բեռ է, և առանց Արցախը հանձնելու՝ չենք կարող լավ ապրել, որ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով է հնարավոր զարգացնել Արցախը։ Սա ամենակատարյալ անբարոյականությունն էր, որի պատասխանը, ցավոք, չտրվեց։ Սա ծնեց հոկտեմբերի 27, 1995-96 թվականի ընտրակեղծիքներ։ 1998 թվականին մենք ազատվեցինք նրանից, բայց 2008 թվականին վերադարձավ, 2018 թվականին հասավ հաջողության, իսկ 2020 թվականին հանձնեց Արցախը և հիմա սպառնում է թուրքական վիլայեթի վերածել Հայաստանը»,- ընդգծեց Ա. Թևանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում