Շնորհավորում եմ մեր կուսակցության ընկերներիս գրանցած փայլուն արդյունքների համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման հիմնական ձեւաչափը կդառնա երկու երկրների ղեկավարների անձնական շփումը։
Ժողովրդին պարբերաբար ու շարունակաբար խաբել հնարավոր չէ, ժողովրդի զայրույթն ու ցասումը կանգնեցնել հնարավոր չէ, և այն շուտով կքշի այս թրքահպատակներին։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկան է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Արա Գալստյանին, ինչի հետևանքով նա շպրտվել է ընթացող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի տակ և մահացել:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։
Պլյուս՝ Նիկոլն իրենից անկախ շատ գաղտնիքների է տիրապետում, որոնց մի մասը իրենը չի։ Իսկ նա վախկոտ է եւ բերանբաց, եթե չխփեն, այլ ձերբակալեն, ապա կսկսի շանտաժի համար այս գաղտնիքները բացել, ինչը ոչ ոքի պետք չի, ուրեմն չեն թողնի որ երգի։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։
Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 818:
Հասարակության շուրջ 65%-ն անտարբեր ու հիասթափված է քաղաքական անցուդարձերից։ Սա բերել է քաղաքական մասնակցայնության ճգնաժամի, որն էլ նշանակում է թույլ և խաթարված ժողովրդավարություն։
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքնե:րը հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ դեկտեմբերի 5-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա վարորդ Զհար Բրոյանը մահացել է:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 01:09-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։
Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ վանաձորցի 27-ամյա երկու տղամարդ քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վագոն-տնակից գողացել են արհեսագործական գործիքներ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :
Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել:
Կենտրոնացեք այստեղ և հիմա գոյատևելու վրա: Մենք վատ չենք զգում սպառնալիքներն ու օրինաչափությունները, որոնք այստեղ և հիմա են հաջողության հասցնում: Առանց այդ հմտությունների մեր նախնիները չէին կարողանա գոյատևել: Ի՞նչ են անում կենդանիները վտանգի հանդիպելիս. վազում են: Արագ ռեակցիան և այսրոպեական անհրաժեշտ գործողությունների վրա կենտրոնանալը մեծ հավանականությամբ ավելի շատ կօգնեն հաղթահարել սպառնալիքները, քան իրավիճակի խորը էմոցիոնալ վերլուծությունը:
Աշխարհի բազմաթիվ խոհանոցներում ամենատարածված և հին մթերքներից մեկը պանիրն է: Այս մթերքի լավագույն արտադրողներն են Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և Գերմանիան:
Ապարանի թիվ 17/49 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Կարեն Եղիազարյան» դաշինք 1001 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 175, անվավեր՝ 30:
Կրկնամկրտությունն աններելի մեղք է և անընդունելի: Ս. Պողոս առաքյալը հստակ ասում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ Մկրտություն» (Եփես. 4. 5): Նույնն ենք խոստովանում նաև Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում, որը բարձրաձայն ասում ենք յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ՝ իբրև մեր ուղղափառ հավատքի խոստովանություն. «Հավատում ենք նաև միայն մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ Եկեղեցու, մեկ Մկրտության…»:
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մյուս կողմից՝ իշխանությունները պատրաստվում են կատարել նաև առաջին գործնական քայլը՝ մեկ այլ ուղղությամբ. մտադիր են աստիճանաբար չեղարկել Թուրքիայից ներկրումների վրա կիրառվող արգելանքը, որը գործում է տարվա սկզբից։
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները շուրջ հաղթել են ՔՊ-ին։ Վերջնական տվյալները հետևյալն են․