Աշխարհի 10 ամենահայտնի պանիրները, որոնք արժե փորձել
Աշխարհի բազմաթիվ խոհանոցներում ամենատարածված և հին մթերքներից մեկը պանիրն է: Այս մթերքի լավագույն արտադրողներն են Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և Գերմանիան:
1. Ապպենցելլեր
Շվեյցարական պինդ պանիր՝ ներծծված սպիտակ գինով և սիդրով, և մշակված տարբեր կանաչիներով:
2. Պարմեզան
Իտալական պինդ պանիրների արքան, որը հարուստ է վիտամիններով և հանքային միացություններով, որը հանդիսանում է նաև արժեքավոր կոնցենտրացված սպիտակուցների աղբյուր:
3. Չեդեր
Անգլիական հանրահայտ պինդ պանիրն ունի հրապուրող, թեթևակի կծու և թթու համ: Այս պանրի արտադրության համար օգտագործվում է կովի պաստերիզացված կամ հում կաթ: Չեդերը հասունանում է կտորի մեջ 60 օր կամ 6 ամիս, երբեմն՝ նաև 5 տարի:
4. Ռոնկալ
Իսպանական ծանր պանիր՝ ոչխարի կաթից: Պատրաստվում է Նավարայում՝ Ռոկալի հովտում: Ունի մի փոքր կծու համ: Պանրի հասունացումը տևում է 4 ամսից ոչ պակաս:
5. Բլյո դ’Օվերն
Ֆրանսիական երկնագույն պանիրն ունի յուղոտ կառուցվածք և փափուկ համ:
6. Իդիասաբալ
Իսպանական պինդ պանիրը պատրաստված է ոչխարի կաթից: Պանիրը ծնունդով Նավարայից է և բասկերի երկրից: Պատրաստվում է Լաչա և Կաթանասնա ցեղատեսակների ոչխարների կաթից: Ունի թեթև, պիկանտ համ:
7. Բրի
Ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից: Բրին աշխարհում ամենահայտնի ֆրանսիական պանիրներից մեկն է: Այս պանիրն ունի ամոնիակի թեթև հոտ, իսկ բորբոսի շերտը՝ ամիակի հստակ արտահայտված բույր, բայց ուտելի է:
8. Սենտ-Մոր-դե-Տուրեն
Ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված այծի կաթից: Ունի բորբոսի կապտամոխրագույն շերտ: Ընդունված է մատուցել ճաշի վերջում կամ որպես նախուտեստ:
9. Սթիլթոն
Անգլիական երկնագույն պանիր: Այն պետք է պատրաստված լինի Դերբիշիր, Լեսլերշիր և Նոթինգեմշիր կոմսություններում: Պատրաստվաում է տեղական պաստերիզացված կաթից: Ավանդաբար այս պանիրը օգտագործում են պորտվեյնի հետ:
10. Դելիս դե Բուրգոն կամ «Բուրգունդյան դելիկատես»
Ֆրանսիական փափուկ պանիր՝ սպիտակ շերտով: Պատրաստվում է կաթից՝ հարստացված սերուցքով: Պետք է պատված լինի հասուն պենիցիլային բորբոսով: Համը սերուցքային է, նուրբ և լավ համադրվում է շամպայնի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը