Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին

«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում միասնաբար կձևավորեն տեղական իշխանություն «Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք Արծրունի Իգիթյան «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք Կարեն Արշակյան»

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031