Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դժվար է տեղաշարժվում, ինչպես նաեւ նրա մոտ նշվում է նկատելի դեղնություն: Այդ մասին նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել է լրագրողներին: Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել իր ձերբակալույթան օրը՝ հոկտեմբերի 1-ին:
Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրություն: Նախորդ ընտրության ժամանակ տնօրենի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել բավարար 6 միավորը, ինչից հետո նոր մրցույթ հայտարարվեց:
ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է որ Աֆղանստանում իրադրությունն առաջվա պես մնում է անկայուն, հին խնդիրներին ավելացել են նոր մարտահրավերները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը:
Վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ մինչև վերջ չի հանդարտվել, և այս պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ հետագա կարգավորման համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե անվտանգությունը չկա, պետք է ստամոքսի համա՞ր մտածեն, ստամոքսո՞վ մտածեն, որ օրը մեջ զոհ տանք։ Կարևոր ու առաջնային խնդիրը մեր անվտանգության ապահովումն է, այլընտրանքային ճանապարհներն անանցանելի են, բայց ոչինչ՝ մի կերպ կգնանք ու կգանք, բայց եթե բնակչության անվտանգության խնդիրը երաշխավորված չէ, այս ամենն ո՞ւմ է պետք։ Ցանկացած նորմալ մարդու համար առաջին հերթին իր անվտանգությունն է կարևոր, թող ապահովեն մարդկանց անվտանգության խնդիրները, նրանք իրենց սոցիալական հարցերը կլուծեն։ 90-ականներին մենք ունեինք շատ ու շատ սոցիալական խնդիրներ, բայց մեզ անվտանգությամբ կարողանում էին ապահովել»,- նշեց Օնիկ Ավագյանը։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին ասաց, որ ներկայացնի Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չպլանավորված աշխատանք է, և որը իրենք անում են։
Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
Նոյեմբերի 8-ին և 9-ին 168.am-ը գրել էր այն մասին, թե ովքեր են լինելու Գյումրիի փոխքաղաքապետերը:
Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով:
«Հայաստանի Սահմանադրությունը անկախությունից հետո շատ հախուռն, փոթորկային զարգացում է ունեցել»,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Լույս» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ․ արդյո՞ք կա անհրաժեշտություն» քննարկմանն ասաց իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետ, դր. պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Այն, որ Հայաստանի կողմից չի հնչում համարժեք գնահատականը, դա ևս մի հիմք է, որով միջազգային հանրությունն ակտիվ չէ»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հերթական ոտնձգությանը հաջորդած արձագանքներին, պարզաբանեց իրավապաշտպանը:
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Գյումրու ավագանու նոյեմբերի 18-ին արտահերթ նիստի ընթացքում «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ-ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։
Նոյեմբերի 17-ին, ժամը 21։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 2-րդ փողոցում գտնվող նախկին պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։
v
Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:
«Երեկ առավոտյան մի քանի անգամ կրակոցների ձայներ լսել ենք, դե բնական է, որ կլսեինք, քանի որ թշնամու դիրքերից այդքան էլ հեռու չենք։ Ես ամեն օր թշնամուց մի նոր ռազմական ագրեսիա եմ սպասում, այլ բան նրանից սպասել պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանը։
Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:
Հունիսի 20-ի «պողպատյա» մանդատը շատ ծանր է նստում Հայ զինվորի և Հայաստանի ԶՈՒ վրա։
Օրեր առաջ Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն (ՀՀ-ԵՄ) Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան:
աՆախկին զինծառայող Նարեկ Ասատրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում քթի վիրահատության է ենթարկվել։
«Ռազմական գործողությունները տեղի են ունեցել Իշխանասարի հետևի հատվածում, մենք կրակոցի ձայներ լսել ենք։ Ես չգիտեմ՝ ինչ ասեմ տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ, այլևս ասելիք չի մնացել։ Նման ռազմական ագրեսիայի ես չէի սպասում, մենք սպասում էինք, որ Իշխանասարի տակից պետք է թշնամուն քշեն»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։