Բաժիններ՝

Սահակաշվիլիի մաշկը նկատելի դեղին երանգ է ստացել. անձնական բժիշկ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դժվար է տեղաշարժվում, ինչպես նաեւ նրա մոտ նշվում է նկատելի դեղնություն: Այդ մասին նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել է լրագրողներին: Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել իր ձերբակալույթան օրը՝ հոկտեմբերի 1-ին:

Այն բանից հետո, երբ նախկին նախագահը դադարել է ընդունել դեղամիջոցների մի մասը, նրա առողջական վիճակի վատթարացումից խուսափելու համար նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց: Սահակաշվիլին ինքը, նրա փաստաբանը եւ անձնական բժիշկը պնդել են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն: «Նրա մոտ նկատելի դեղնություն կա նախորդ օրերի համեմատությամբ: Դժվարությամբ է շարժվում: Նա չի կարողացել իջնել տեսակցության սենյակ, ուստի ես արտոնություն ունեի բարձրանալ նրա հիվանդասենյակ»,-ասել է Կիպշիձեն:

Բժշկի խոսքով՝ իրեն Սահակաշվիլիի մոտ թույլ չեն տվել մտնել երեք օր: Նախկին նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, թե որ հիվանդանոցում նա կկարողանա լավագույն բժշկական սպասարկում ստանալ: «Նախագահն ինձ խնդրել է Գորիի հոսպիտալի մասին, ես նրան խորհուրդ տվեցի՝ ամեն դեպքում հրաժարվել Գորիի հոսպիտալից… Գորիի հոսպիտալն այդպիսի հիվանդների համար նախատեսված չէ»,-ասել է Կիպշիձեն: Նախօրյակին մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել են Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, հրապարակել է Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին եզրակացությունը:

Նրանց խոսքով՝ նախկին նախագահը գտնվում է օրհասական վիճակում: Բանտային հիվանդանոցը լավ է սարքավորված, բայց այն, այնուամենայնիվ, պատրաստ չէհարկ եղած ձեւով բուժել այսպիսի օրհասական վիճակում գտնվող հիվանդներին: Սահակաշվիլին գաղտնի հատել էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս