ՀՀ արևելյան սահմանագոտում 14:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել

Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Անդրադառնալով վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  հայտնում է, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։

«Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930