Սա քաղաքական որշում էր՝ պատասխանատվությունից խուսափելու համար. Արծվիկ Մինասյան
Օրերս հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ իրականացնելու նպատակով։ Մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։
Ով՝ ով, բայց պարոն Փաշինյանը մշտապես պատասխանել է բոլոր հարցերին. Ալեն Սիմոնյան
Սա համարում եմ «զապիսկա», ԱԺ Խորհուրդը «զապիսկեք» չի քննարկում. Ալեն Սիմոնյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյան, որոշում կայացրեց կալանավորել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։
Խոսելով տվյալ հարցերում Մոսկվայի դիրքորոշման մասին՝ Խրամչիխինն ասել է, որ իր համար բարդ է ասել, թե ինչ են մտածում Կրեմլում: «Բայց միանշանակ կերպով կարող եմ նշել՝ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ, առավել ևս՝ տեսնելով, որ Հայաստանը չի դիմադրում: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը լինի ավելին, անի ավելին, քան Հայաստանն է անում, թեև դա նրանից պահանջում են, բայց ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչո՞ւ դա այդպես պետք է լինի»,- նկատել է վերլուծաբանը:
Երբ դատավոր Դանիելյանը փողոցով քայլելիս ազատության մեջ մարդ է տեսնում, ներքին դիսկոմֆորտ է ունենում
Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին։ Բնականաբար, նման քարոզությունը շատերի մոտ վախ և խուճապ է առաջացնում՝ երբեմն էլ զարկ տալով նրանց վառ երևակայությանը։ Ի՞նչ պետք է իմանա ուղղափառ հավատք ունեցող քրիստոնյան, և ի՞նչ է այս մասին մեզ Սուրբ Գիրքն ասում։
Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիրները արտահերթ անելու հարցի շուրջ վիճում են. ՈւՂԻՂ
Մի ամբողջ քաղաքական վերնախավ դատվելու փոխարեն, հաղթում է ընտրություններում և «երկաթյա մանդատով» շարունակում պետության կործանումը… «ժողովրդի կողմից, ժողովրդի համար
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Շուշիի անկմանը և դրա հետ կապված բազմաթիվ հարցերի, որոնց պատասխանները մինչև օրս չկան, ասաց, որ Շուշիի անկումից մեկ տարի հետո էլ իր համար բոլոր գործողությունները մնում են չբացահայտված։ Մինչ օրս չի ստացել գլխավոր երկու հարցի պատասխաններ՝ ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին հասավ անառիկ բերդ Շուշի, և ո՞վ է ստանձնել Շուշիի ինքնապաշտպանության հրամանատարությունը։
Որ չասեք Քոչարյան, Սարգսյան և այլն, վերջը ժողովրդի առաջ հաշվետու է չէ՞, ով է պատրաստ ելնելու ու պահանջելու բառացի բացատրություն։
Այս անվերջ զիջումների հաշվին մենքշատ արագ կհասնենք նրան, որ վերջնականապես կկորցնենք հայրենիքը`վերածվելով ազգային արժանապատվություն չունեցող, պետականությունը կորցրած հանրույթի, Ստամբուլի կամ Բաքվի`հայերով բնակեցված թաղամասի:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ գյուղերը նման իրավիճակում կանգնում են նաև պարենային խնդրի առջև։ Ճակատենում հացը մատակարարվում էր հիմնականում Կապանից, այսօր այդ ճանապարհը չկա, հետևաբար՝ հարց է առաջանում, որտեղի՞ց են այդ բնակիչները ստանալու պարենամթերք։ Շիկահողի գյուղապետարանից արդեն զանգահարել են բնակիչներին և հետաքրքրվել, թե օրվա կտրվածքով ում որքան հաց է անհրաժեշտ լինելու։ Այսինքն՝ կան մի շարք լուրջ խնդիրներ, որոնք հումանիտար աղետի առջև են կանգնեցնելու այդ գյուղերը։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների հետ կապված իրադրությունը քննարկել է Լեհաստանի իր գործընկեր Զբիգնեւ Ռաուի հետ եւ հայտնել է նրա երկրին օգնելու պատրաստակամության մասին։«Ես խոսել եմ իմ լեհ գործընկեր Զբիգնեւ Ռաուի հետ:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։
Ի՞նչ է ստացվում՝ Արշակ Կարապետյանը անմիջական լավ շփումներ ունի ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ է համաձայնեցնում, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՞ն: Այսինքն, Փաշինյանը հայտնվել է ինչ-ինչ դեպքերում խաղից դուրս վիճակում, ինչը, բնականաբար, չի հանդուրժել, Կարապետյանն էլ իր հերթին՝ չի հանդուրժել դիրքերի պահով սեփական որոշմանը հակադրվելը ոչ ռազմական գործչի կողմից: Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե այս հակադրությունը ո՞ւր կտանի և ինչի՞ կհանգեցնի: Փաստն այն է, որ հերթական անգամ անվտանգային բարդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ռազմական գերատեսչության ղեկավար է փոխվում, որը հղի է վտանգներով, ինչը մենք արդեն տեսել ենք:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը համոզված է՝ ԱԺ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ ավելի է խորացել, քանի որ ԱԺ-ի ֆունկցիոնալությունը 0-ական վիճակում է: Որպես ասվածի հավաստում՝ նա հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան բազմաթիվ փորձերից հետո դեռևս չի ընտրվում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ:
Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորել է Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյան ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի եւ Տայվանի վերամիավորմանը, ինչպես նաեւ այն, թե որքան վտանգավոր են տայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը:
Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջեւ մրցակցությունը իրականացվի պատասխանատվությամբ եւ չհանգեցնի հակամարտության:
28 տարեկան 37-38 շաբաթական հղիի մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:
2021 թվականի նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-Ն: