168.am-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ով վերջերս էր, այսպես ասած, վայր դրել Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարտականությունները:
Հայաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու ժամանակ զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած, դատվածությունը մարված անձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մենք ապրում ենք մեր երկրի պատմության ամենաբարդ ժամանակահատվածներից մեկը. վստահաբար կարող ենք ասել, որ անկախությունից ի վեր՝ նման ծանր ժամանակահատվածում չենք ապրել»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Հերթական անգամ փոխվում է պաշտպանության նախարարը. Նաիրա Զոհրաբյան։
Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկում՝ ՈՒՂԻՂ
«Գորիսից Որոտանի հատվածով դեպի Կապան ընդհանրապես ոչ մի շարժ չկա»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Որոտանի հատվածում օրեր առաջ ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։
Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:
Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին` մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/, «Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք. 1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:
168.am-ի հետ զրույցում Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ Հին Շենն ունեն անվտանգության խնդիրներ։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney շտաբային նավը նոյեմբերի 15-ին սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ համատեղ զինավարժանքների ավարտից հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերոդ նավատորմի մամուլի ծառայությունը:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 99-ի: Այդ մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4 հազար ավտոմեքենայի և 7500 մարդու անվտանգ տեղաշարժ դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:
իկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։
Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 378 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329 341-ի:
Հա, լա՜վ, բա էս տղաները ինչո՞վ են մեղավոր, պատկերացնու՞մ եք, թե զորացրումից հետո ի՞նչ հասարակությունում են ապրելու ..
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նիկոլ Մալխասյանին, որը շպրտվել է Արշակունյաց պողոտայի վրա, որտեղ կրկնակի վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 1 00 4493 պատվաստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին դեղաչափ ստացել է 682 հազար 188, երկրորդ դեղաչափ` 322 հազար 305 մարդ:
Հայաստանն իր սուբյեկտայնությունը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կեսից։ Ճիշտ օրն էլ է հայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներից մեկում հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիսի հետ համաձայնություններ է ձեռք բերել։ Դրանից հետո օր օրի Հայաստանն ավելի ու ավելի քիչ էր ազդում սեփական ճակատագիրը կանխորոշող որոշումների վրա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչատարածքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Բորիկ Պետրոսյանին, որը մահացել է:
Հրմշտոցի զոհերի թիվը, որը ծայր է առել նոյեմբերի 5-ին Հյուսթոն քաղաքում (Տեխասի նահանգ) Astroworld Festival փառատոնում ռեպեր Թրեւիս Սքոթի ելույթի ժամանակ, հասել է 10-ի:
Նոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: