Բաժիններ՝

Սի Ծինպինը Բայդենի հետ կքննարկի Տայվանի հարցը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի եւ Տայվանի վերամիավորմանը, ինչպես նաեւ այն, թե որքան վտանգավոր են տայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել է, որ Սի Ծինպինի եւ Բայդենի վիրտուալ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 19:45-ին (Պակինի ժամանակով նոյեմբերի 16-ին 08:45-ին, Երեւանի ժամանակով 04:45-ին): Հրատարակությունը նշում է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն այս տարի երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, եւ երկու խոսակցություններն էլ նպաստել են կողմերի ավելի կառուցողական փոխգործակցությանը:

«Պետք է հուսալ, որ այդպես կլինի նաեւ այս անգամ, քանի որ նրանց առաջին վիրտուալ հանդիպումը կայանում է այն պահին, երբ Տայվանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դարձել են տարաձայնությունների սաստկացման աղբյուր»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Պեկինը քանիցս հասկանալ է տվել Վաշինգտոնին, որ Տայվանը Պեկինի կարեւորագույն շահերից մեկն է, եւ որ ցանկացած գործողություն, որը խրախուսում է կղզու անջատողական ուժերին, կարող է ոչ միայն ակնթարթորեն խարխլել չին-ամերիկյան հարաբերությունները, այլեւ անդունդ տանել ողջ աշխարհը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս