
Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարքական աթոռի միաբան անդամ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվանությունից հետո մահացել էր նոյեմբերի 14-ին: Նա 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի նախագահի պարտականությունները: