Խաղաղության դարաշրջա՞ն թե՞ պետականության կորուստ
Մինչ իշխանական լծակներին տիրապետող քաղաքական ուժը տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելուց էխոսում` թշնամին շարունակում է հավատարիմ մնալ հայասպանի իր կերպարին (նոյեմբերի 8-ին անզեն մարդկանց սպանությունը` վառ օրինակ): Փաստորեն ժողովրդին մոլորեցնելով, թմբիրի մեջ պահելով` երկիրը հատված առ հատված նվիրաբերվում է թշնամուն,ապօրինի զիջումների արդյունքում շրջափակման մեջ են հայտնվում ամբողջ բնակավայրեր: Հակառակ իշխանությունների կողմից թշնամու նկատմամբ բարի կամքի դրսևորմանը, օրավուր ուժեղանում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը, որն առավել քան վառ երևաց նոյեմբերի 11-ին Ստամբուլում կազմակերպվածթուրքական ութ պետությունների խորհրդաժողովում:
Այս անվերջ զիջումների հաշվին մենքշատ արագ կհասնենք նրան, որ վերջնականապես կկորցնենք հայրենիքը`վերածվելով ազգային արժանապատվություն չունեցող, պետականությունը կորցրած հանրույթի, Ստամբուլի կամ Բաքվի`հայերով բնակեցված թաղամասի:
Ոչ պակաս ցավալի է, որ աճուրդի հանվող երկրի օրվա խնդիրների, ապագայի մասին լռություն են պահպանում հայաստանյան ու արտասահմանյան գրանցման այն մտավորականները, հանրային դեմքերը(Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, ՍերժԹանկյան,Արթուր Մեսչյան…), ովքեր 2018-ին աջակցում էին, փողոցներ փակում` ամեն ինչ անելով այդ նույն փողոցին իշխանության բերելու համար:
Խիստ մտահոգիչ է նաև Պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, պահեստազորի առանձին գեներալների և բարձրաստիճան սպաների, այդ թվում` Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Վաղարշակ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի անտարբեր պահվածքը, լռություն պահպանելը:
Ի վնաս Հայաստանի Հանրապետության ծավալվող շղթայական այս գործողություններնիրենց մեջ առերևույթ կարող են պարունակել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներ:
Այսպիսով ստեղծված իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է նախաձեռնել իրական դիմադրություն` ընդհուպ վայր դնելով պատգամավորական մանդատները, հանրապետության նախագահը պարտավոր է ձեռնամուխ լինել համազգային խնդիրների լուծմանը, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության ղեկավար կազմը, դատավորները պարտավոր են դադարել վարչախմբի կամակատարը լինելուց և իրենց իրավասությունների շրջանակում գործել ի նպաստ հայրենիքի:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն