
Բայդենը Սի Ծինպինի հետ կքննարկի, թե ինչպես հակամարտություն թույլ չտալ երկրների միջև

Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջեւ մրցակցությունը իրականացվի պատասխանատվությամբ եւ չհանգեցնի հակամարտության:
Նոյեմբերի 4-ին կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել է ԱՄՆի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ։«Մենք կարծում ենք, որ ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը կարեւոր է, որպեսզի մրցակցությունն իրականացվի համապատասխան կերպով»,- ասել է նա:
«Այդ փոխգործակցությունը կարեւոր է, քանի որ թույլ է տալիս սահմանել մրցակացության կանոններ երկու հանգուցային հանգամանքերի վերաբերյալ: Առաջինը՝ երաշխավորել, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության»,- պարզաբանել է աշխատակցուհին:
«Երկրորդ, մենք նաեւ կարծում ենք, որ այդ հանդիպումը <…> նպատակամղված է խաղի կանոնների կատարման ապահովմանը,- նշել է վաչակազմի ներկայացուցիչը:- Դա հնարավորություն է նախագահ Բայդենի համար ուղղակիորեն ասելու նախագահ Սի (Ծինպինին), որ ինքը նրանից սպասում է խաղի կանոնների պահպանում, ինչպես դա անում են մյուս պատասխանատու պետությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: