
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 23-ին, 24-ին աստիճանաբար կնվազի 7-10-ն աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: