Բաժիններ՝

Ֆրանսիական Դորդոնում բացվեց հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ֆրանսիայի Բերժերակ քաղաքում (Դորդոնի շրջան) բացվեց հայ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Նախաձեռնությունը Դորդոնի հայ համայնքի հիմնադիր նախագահ Արթուր Գասպարյանինն է: Բացմանը ներկա էր նաև Բերժերակի քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդը:

«Խաչքարը նոր չէ՝ դեռ 2012 թվականին է այն Հայաստանց տեղափոխվել Ֆրանսիա, սակայն այս ողջ ընթացքում չենք կարողացել այդ խաչքարի պաշտոնական բացումն իրականացնել, միայն այս տարի՝ քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդի շնորհիվ, որոշում կայացվեց այն տեղադրել Արևելյան պողոտայի պուրակում, որպես Ցեղասպանության ու ընդհանրապես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այն Անկախության 30-ամյակին նվիրված լավագույն նվերն է Ֆրանսիայում բնակվող հայերիս»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց Արթուր Գասպարյանը՝ նշելով, որ սա Հայաստանից հեռու հայ մշակույթը ներկայացնելու յուրահատուկ դրսևորում է, որն առաջին անգամ է Դորդոնում ներկայացվում պաշտոնական մակարդակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930