Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:
«fvw DRV Destination Forum Armenien» թեմայով մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
«Թալիբան» շարժումը նշանակել է իր կողմից չվերահսկվող միակ նահանգի՝ Փանջշերի նահանգապետին: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիին։
Այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ-ի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ են հղում ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հունվարի 15-ի վճիռը թողեց անփոփոխ, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին պաշտոնում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի:
Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում բարձրացվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայության հարցը:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:
Կապան համայնքի՝ նոյեմբերի 9-ից սահմանամերձ դարձած Շիկահող գյուղի միջնակարգ դպրոցում Գիտելիքի և դպրության օրը դիմավորել են այնպես, ինչպես նախկինում՝ նույն ոգևորությամբ և լավ ուսումնական տարի ունենալու պատրաստակամությամբ: «Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցականների համար գեղեցիկ միջոցառում են կազմակերպել, նրանց ողջունելու են եկել նաև հայ զինվորականներ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 31-ին խոստացել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները «բարձր գին» կվճարեն իրենց հանցագործությունների եւ ահաբեկչական գրոհներ համար:
Արցախի ԱԻՊԾ-ն ներկայացրել է տեղեկանք՝սակրավորական խմբերի կողմից կատարված աշխատանքի մասին:
Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:
Ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի աշակերտներն էլ ամառային ծանր արձակուրդներից հետո գնացին դպրոց։ Կութի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր դպրոց է ճանապարհել իր 3 երեխաներին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ուսումնական տարին տարբերվում է մյուսներից՝ գյուղում դպրոց գնալը վտանգավոր է, քանի որ այն անմիջապես թշնամու նշանառության տակ է հայտնվել․
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
:Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ սահմանափակել հատկապես իրենց ընդդիմացող լրատվամիջոցների իրավունքները:
Լրագրողներին անվանարկում է մարդ, ով 20 տարի լրագրողի անվան տակ զբաղվել է զազրախոսությամբ. Դավիթ Սարգսյան
Դիպուկահարները ԱԺ-ում, երբեմն զենքը հանրությանն էին ուղղում, երբ Փաշինյանն էր գալիս. լրագրող
Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին:
«Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի ընդունմամբ ըստ էության ՀՀ-ն բռնել է նահանջի և հետքայլի ճանապարհ: Երբ 2010թ.-ին ԵԽԽՎ հանձնարարականի արդյունքում վիրավորանքի և զրպարտության հոդվածն ապաքրեականացվեց, և մեր դատարանները բավականին կարճ ժամանակում հասան լուրջ արդյունքների, ՀՀ-ն այն հազվադեպ երկրներից էր, որ անսաց ԶԼՄ-ների համար խնդիրներ չստեղծելու կոչին: Հիմա մենք գնում ենք հետքայլի»,- Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կազմակերպած «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Ձևավորվում է որոշակի տենդենց, որն ուղղված է հասարակությունում որոշակի սահմանափակումների ներդրմանը, և դրանով են պայմանավորված որոշակի իրավական ակտերի ընդունումն ու գործողության մեջ դնելը»։
Եթե լրագրողները որևէ ակտիվություն դրսևորեն, մեղադրելու են քաղաքական գործունեության մեջ. Սեյրանյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Անկախության 30-ամյակի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:
Օգոստոսի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայի, Գարեգին Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները, շտապօգնության 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Հայաստանում, հարյուր հազարավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, սովորականից ավելի վաղ արթնացել են, կոկիկ հագնվել և ուղևորվել դեպի հարազատ դպրոց կամ ԲՈւՀ։ Թվում է, թե ընդամենը դասերը վերսկսելու օր է։ Ինձ համար գիտելիքի տոնը՝ Հայրենիքի լինելիության, պետության զարգացման, հանրային բարօրության, երջանիկ և անվտանգ ապագայի, հայեցիության, դաստիարակված քաղաքացու, արժանապատիվ […]
«Իշխանությունների ժառանգականությունը մեր երկրում արտահայտվում է մի բանում՝ մամուլի նկատմամբ ատելության, մամուլի դեմ աշխատելու, խոսքի ազատությունը սահմանափակելու հարցերում»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Երեքշաբթի օրը 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում: