Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Անկախության 30-ամյակի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար: Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930