
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.70C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 11․20C (1977 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 22․90C