Ես ուզում եմ «SOS» հնչեցնել՝ տեսնելով քայլերը, որոնք արվում են մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ սահմանափակել հատկապես իրենց ընդդիմացող լրատվամիջոցների իրավունքները:

«Ես ուզում եմ, ինչ-որ իմաստով, «SOS» հնչեցնել, որովհետև ես տեսնում եմ այն քայլերը, որոնք հետևողական արվում են մամուլի դեմ՝ հեղափոխություն կոչվածի առաջին օրից։ Ֆեյսբուքյան հարթակին տալ ավելի մեծ առավելություն, քան լրատվամիջոցներին, և պաշտոնական հայտարարություններն ու պաշտոնյաների հայտարարությունները, տեսակետները հայտարարում էին Ֆեյսբուքով՝ անտեսելով լրատվամիջոցների աշխատանքը, լրագրողների դեմ հարձակումներ, լրատվամիջոցների թիրախավորում, սև-սպիտակ ցուցակներ էին կազմում՝ հրապարակում, որը կարդալ, որը չկարդալ, ուղղորդում էին հանրությանը, որպեսզի դատապարտեին կամ սպառնալիքներ հնչեցնեին այս կամ այն լրատվամիջոցի հասցեին, լրագրողներին էին թիրախավորում, նրանց ընտանիքներին, նրանց անչափահաս երեխաների լուսանկարներն էին հրապարակում, սոցիալական ցանցերին կազմակերպված հարձակում նամակներ էին հղում, որպեսզի խոչընդոտեին, փակեին սոցիալական ցանցերում լրատվամիջոցների էջերը, օրենսդրական նախաձեռնություններ էին կատարում՝ առանց մեր համայնքի կարծիքը հաշվի առնելու, օրենքներ էին ընդունվում, որոնց մասին հետո էինք իմանում, և այլևս ոչինչ հնարավոր չէր անել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս