Բաժիններ՝

Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից

Սովորաբար մենք համարում ենք, որ եթե ընկերները մեզ մոտ մարդիկ են, ապա նրանց հետ կարելի է կիսվել յուրաքանչյուր հարցով: Բայց եթե նույնիսկ ընկերությունն իսկական է, ապա միևնույն է, կա 2 վտանգ, որոնց մասին մենք մոռանում ենք: Դրանց մասին խոսել է Օշոն՝ հղելով Մաքիավելիին:

Խորհուրդ № մեկ

Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես է Մաքիավելին խորհուրդներ տալիս աշխարհի արքայադուստրերին իր մեծագույն աշխատության՝ «Արքայազնի» վերաբերյալ: Նրա խորհուրդներից մեկն էր. «Երբեք մի ասեք Ձեր ընկերոջն այն, ինչը չեք ասի Ձեր թշնամուն, որովհետև նա, ով այսօր ընկեր է, վաղը կարող է թշնամի դառնալ»:

Այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է և ունի իր հակապատկերը: Սերը վերածվում է ատելության, իսկ ընկերությունը՝ թշնամանքի: Դրա համար էլ Բուդդան մի անգամ ասել է հետևյալ խորը միտքը. «Ես չունեմ ընկերներ, որովհետև ես չունեմ նաև թշնամիներ»:

Այսինքն՝ Բուդդան դուրս էր եկել հարաբերությունների երկակիության սահմաններից. նա բոլորին վերաբերվում էր միևնույն ձևով՝ սիրով: Իսկ մեր ընկերությունը ֆիքսված է կոնկրետ մարդկանց վրա, դրա համար այն հնարավորություն ունի վերածվելու իր հակապատկերին՝ թշնամանքի:

Եվ ավելի լավ է ի՞նչը չասել ընկերներին՝ հիմնվելով այս խորհրդի վրա: Կասեմ իմ անձնական օրինակից.

1. Մի բացահայտեք, այսպես ասած, Ձեր պահարանի կմախքը:

2. Ոչ մի վատ բան մի ասեք Ձեր մյուս մտերիմների մասին և մի բողոքեք նրանցից:

Խորհուրդ № երկու

Իսկ սրան հետևում է հաջորդը. ոչ մի դեմ բան մի խոսիր թշնամուդ մասին, որովհետև վաղը նա կարող է ընկեր դառնալ, այդ ժամանակ դուք ամոթ կզգաք:

Հատկապես այս խորհուրդն արժեքավոր է, եթե Դուք պետք է կանգնեք Ձեր ընկերոջ կողքին, որը կոնֆլիկտի մեջ է իր մոտիկների հետ: Մեծ է հավանականությունը, որ նա հետո կհաշտվի նրանց հետ, այ իսկ Դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ:

Ուշադիր եղեք Ձեր դատողություններում, չէ՞ որ մարդկանց հետ հարաբերությունները շատ փոփոխական են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս