Մինչև ընտրությունները որքա՞ն աշխատակից է ազատվել ՊԵԿ-ից և հատկապես ո՞ր ամսին են ամենաշատն ազատման դիմումներ գրվել

2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը որդեգրեց պետական համակարգից իրենց քաղաքական հայացքները չկիսող աշխատակիցներից ազատվելու քաղաքականությունը։

Պետական բոլոր գերատեսչություններում խնդիր էր դրված ամեն գնով ազատվել այն «անհնազանդ» աշխատակիցներից՝ անկախ նրանից՝ քաղծառայո՞ղ են, թե՞ ոչ, որոնք կհրաժարվեն մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներին, քայլերթերին, համացանցում բացասական կարծիք կհայտնեն իշխանության գործողությունների վերաբերյալ, կամ Ֆեյսբուքում «Լայք» նշանով կգնահատեն իշխանություններին ոչ հաճելի օգտատերերի գրառմանը կամ լուսանկարին և ամենակարևորը՝ քարոզարշավի ժամանակ չեն հավատա, որ «Կա ապագա»։

168.amի տեղեկություններով՝ տրված հրահանգի կատարման ընթացքում մեծ թվով աշխատակիցներ ազատվել են, մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեից։

Հստակ աշխատանքից ազատվածների թիվը ճշգրտելու համար ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են՝

2021 թվականի հունվարից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 156 աշխատակից, որոնցից՝

անձնական դիմումի համաձայն՝ 102 աշխատակից

աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով՝ 39

հաստիքների կրճատման հիմքով՝ 8

մահվան պատճառով՝ 5

կենաթոշակի տարիքը լրանալու հիմքով՝ 1

«Հանրային ծառայության» մասին օրենքի 14 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը)` 1

2021 թվականի հունվարից մինչև հունիսը ՊԵԿ-ում աշխատանքի է ընդունվել 137 քաղաքացի

12 աշխատակից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 2021 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում

Ամենաշատ ազատման դիմումները ՊԵԿ-ում գրվել են մարտ ամսին։

Տեսանյութեր

Լրահոս