Եղցահող գյուղում այսօր բնակվում է 45 ընտանիք՝ 145 անդամով։ Նախքան պատերազմը գյուղը 200 բնակիչ է ունեցել։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմի օրերին Եղցահողի բնակիչները գրեթե չեն լքել գյուղը։ Հակոբյանի խոսքով՝ անգամ Շուշիի գրավման օրը Եղցահողի բնակիչները իրենց երեխաների հետ միասին մնացել են գյուղում։ Պատերազմից հետո գյուղը նաև մի քանի նոր ընտանիքներով է վերաբնակեցվել։
2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:
ԱՄՆ զինվորականների թիվը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օգոստոսի 17-ին կգերազանցի 4 հազարը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ ուժերը թալիբների կողմից սպառնալիքների չեն ենթարկվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ Պենտագոնում հայտնել է գեներալ Հենկ Թեյլորը: «Մինչև այս օրվա վերջը Քաբուլում ավելի քան 4 հազար զինվորական կլինի»,- նշել է նա: Միաժամանակ, նրա խոսքով, օդանավակայանից անցած օրվա ընթացքում […]
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնք կազմում են 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Միջազգային լրահոսի առաջին էջերում է Աֆղանստանում իրավիճակը: Հիշեցնենք՝ «Թալիբան» արմատական շարժումը օգոստոսի 15-ին գրավել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը՝ զբաղեցնելով կառավարական ուժերի լքած պետական հիմնարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից։
«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:
Թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու ապագա կառավարությանը եւ չեն ցանկանում, որ նրանք «զոհեր» լինեն: Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից մեկին։
Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ երկխոսություն է վարում բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էջմիածնում կատարված դանակահարությունը բացահայտվել է
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրներին՝ Աֆղանստանում ստեղծված դժվարին իրադրության պատճառով արգելել աֆղանցիների հարկադրաբար վերադարձը տուն: Այս մասին այսօր հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ Թուրքիան այս աֆղանցիների «օգնությամբ» փորձի ազատվել քրդական բեռից, թուրքագետը պատասխանեց. «Եթե Թուրքիան նման քայլի է գնում, ուրեմն հաստատ ինչ-որ հաշվարկներ ունի. Մի ժամանակ Դիրաբեքիրից վտարված քրդերի փոխարեն՝ Սիրիայից փախած արաբներին այնտեղ տեղավորելու ծրագրեր էին մշակվում: Գուցե նույն ծրագիրն ունեին, ինչ 100 տարի առաջ, երբ Բալկաններից կամ Հյուսիսային Կովկասից եկած մուսուլման փախստականներին տեղավորեցին հայկական գյուղերի արանքում՝ դրանով թուլացնելով հայերի դիրքը, ապա նաև օգտագործեցին իրենց հակահայ գործունեության մեջ»:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց:
Գուրգեն Առաքելյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով․ ոստիկանություն
Մոսկվայի «Դինամո»-ի հարձակվող Արսեն Զախարյանն անդրադարձել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմից հրավեր ստանալուն:
2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։
Սևանից ջրառի ծավալի ավելացման մասին օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Արդար չէ հարցը քննարկել առանց բնապահպանների կարծիքի. Արծվիկ Մինասյան
Խոսել Սևանի մասին միայն որպես ջրառի օբյեկտ, ազնիվ չէ. Սևանը մեզ սովից է փրկել. Թագուհի Թովմասյան
Չգիտես ինչու՝ ջրային ոլորտի պատասխանատուն որոշեց ամբիոնից քաղաքական ելույթ ունենալ. Արամ Վարդևանյան
Արմեն Գևորգյանի առաջարկը՝ Սևանից ջրառի օրենքի նախագծի վերաբերյալ
Պետք է հաշվետվություն տաք՝ ի՞նչ եք արել լճի զարգացման՝ հաստատված միջոցառումների ծրագրով. Արծվիկ Մինասյան
Հիմնական զեկուցողը չուներ բարձրացված հարցերի բովանդակային պատասխան. խնդիրը մնաց. Թադևոս Ավետիսյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել:
Ի՞նչ գիտեք՝ ինչ է նկատի ունեցել Տարածքային կառավարման նախագահը. Թագուհի Թովմասյան
Խոսքը Սևանից մինչև 245 միլիոն մետր-խորանարդ ջրառի մասին է. Կարեն Սարգսյան