Աֆղանստանի նոր իշխանությունները կոչ են արել խաղաղ բնակիչներին՝ հանձնել զենքը: Այս մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես նշել է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Խնդրում ենք չանհանգստանալ:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին:
Մեկ օրում առողջացածների թիվը 157 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 227, փաստացի բուժվողներինը՝ 6593: Մեկ օրում արվել է 7219 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 453 950 թեստավորում:
Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5 մլն 314 հազար 330 դրամ:
Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։
ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարահանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների և նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։ Այրվածքների կենտրոն […]
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Օգոստոսի 17-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն։
Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել: Ժամը 19.30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ: Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել:
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն օգոստոսի 17-ից հասանելի են առցանց տարբերակով՝ www.tickets.ffa.am կայքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երբ մերժածդ կյանքդ է փրկում, իսկ կուռքդ հենց քո արյամբ է պատասխանում:
Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 18-21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։
Օգոստոսի 16-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Գոռ Լ.-ն, որը հուլիսի 28-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը դատի է տվել ԱՄՆ օդատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին՝ լուսնային մոդուլի մշակման և ստեղծման պայմանագրի պատճառով, գրում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ պայմանագիրը բաժին է հասել Blue Origin-ի մրցակից SpaceX- ին:
2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ։
ԱՄՆ-ը Իրանին վերջնաժամկետ չի սահմանում միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններին վերադառնալու համար, բայց առաջարկությունը հավերժ չի լինելու, հարկ է, որ Թեհրանը դադարեցնի ատոմի զարգացումը, հանրապետությունը մետաղական ուրան արտադրելու կարիք չունի: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ:
Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Հարկավոր է լինելու 5 ձվի սպիտակուց և 3 դեղնուց: Հարել սպիտակուցները 1 պտղունց աղի հետ, մինչև լավ պնդանալը, հետո ավելացնել շաքարավազը և շարունակել հարելը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել են անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների և անհատ ձեռնարկատեր Վարդուշ Մարտիրոսյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասերի (ք. Մեղրի) արտադրական գործընթացները: