«Սպուտնիկ Լայթ» եւ Pfizer-ի պատվաստանյութերը կարող են միասին կիրառվել, դրանք զուգակցվում են միանգամայն նորմալ ձեւով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Այնպիսի մթերքները, ինչպիսիք են գազարը, պղպեղը, կիվին և ելակը, ներգործում են մեր բերանի խոռոչի առողջության վրա: Դրանք պատասխանատու են մեր լնդերի առողջության համար:
Վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը ոչ միայն կտրուկ ավելացել է, այլև էժան վարկերը փոխարինվել են թանկ պարտքերով։ Եթե 2018թ. սկզբին կառավարության պարտքի 65 տոկոսն էին էժան վարկերը, ապա հիմա ընդամենը 54 տոկոսն են։ Խոսքը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերի ու փոխառությունների մասին է։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հովսեփ Մ.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:
Մոտավորապես 4 հազար շաման Է աշխատում Ռուսաստանում, նրանց քանակն ամեն տարի աճում Է: Այդ մասին Շամանների համառուսաստանյան երրորդ համագումարում, որն ամեն տարի անցկացվում Է Տուվայի մայրաքաղաք Կիզիլում, ՌԻԱ Նովոստին հայտնել Է Ռուսաստանի գլխավոր շաման Կարա-օօլ Դոպչուն-օօլը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հայկական բանակը ջախջախված է, իսկ ՀՀ իշխանությունները բանակը վերականգնելու ուղղությամբ որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում:
Ռուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթանակով է ավարտել պարտիան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում:
Ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգ-թմրավաճառների միջազգային խմբավորման ենթադրյալ պարագլուխներից մեկին, որոնք Հարավային Ամերիկայից թմրանյութեր են ներկրում Ռուսաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ներքն գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:
Օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:
Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարաված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ։
Պաշտպանության նախարարը խիստ հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։ «Հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու»,– ասել է նա։
«Նոյեմբերի 9-ին բոլորի դեմքին դաջված էր դավաճանված լինելու զգացողությունը․ այս օրը Ստեփանակերտում էի, բոլորը զգացին, որ իրենք դավաճանված են». Հակոբ Հակոբյան
Մենք 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետև մեր հերոսներին հավասարեցնում էինք մանր կենցաղային բնույթի գողություն կատարող անձանց հետ, պարտվեցինք, որովհետև իշխանությունները մտածում էին, որ բոլորը մարդիկ են, այլ ոչ թե հայեր, մենք բոլորս գնում էինք արևմտյան ազատարար բարքերի, և պարտվեցինք, որովհետև 2018 թվականին Հայաստանում հաղթեց գունավոր հեղափոխությունը։
«Թալիբան» ահաբեկչական շարժումը կոչ է արել տուն վերադառնալ այն աֆղաններին, որոնք միջազգային օդանավակայանում կուտակվել են թալիբների հանդեպ վախի պատճառով և ցանկանում են լքել երկիրը:
2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ:
Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը
Վերևկինի քարանձավը համարվում է աշխարհի ամենախորը քարանձավը, այն գտնվում է Արաբիկի սարահարթի վրա, որը Գագրայի լեռնաշղթայի մի մասն է։ Քարանձավի հայտնի մասի խորությունը 2212 մետր է:
«Բայց վստահ կարող եմ ասել, որ սա դեռ շարունակվելու է, և որոշ ժամանակ հետո կարող է տեղի ունենա նույնիսկ բլից-կրիգ, որի արդյունքում միայն ունենանք որոշակի «հանդարտ» իրավիճակով ժամանակաշրջան»,- հավելեց նա։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հատկանշական է, որ այս գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:
Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում: