Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Աֆղանստանի հարցով բոլոր կողմերի հետ երկխոսություն վարելու մասին

Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ երկխոսություն է վարում բոլոր կողմերի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Անկարան շարունակում է նպաստել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանը և խաղաղությանը»,- հայտարարել է Չավուշօղլուն Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան այս հարցում սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ։

«Երկրում իշխանությունը փաստացի գտնվում է թալիբների ձեռքում: Աբդուլլահ Աբդուլան և Համիդ Քարզայը դեռևս գտնվում են Քաբուլում և նախապատրաստվում են թալիբների հետ երկխոսությանը»,- նշել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն իր խոսքում միաժամանակ բարձր է գնահատել Կատարի ներդրումը միջաֆղանական երկխոսության մեջ:

Թուրք նախարարը նաև ափսոսանք է հայտնել Քաբուլի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ նշելով, որ Անկարան կշարունակի աջակցել Աֆղանստանի մայրաքաղաքից տարբեր երկրներ քաղաքացիների տարհանման գործին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031