ՄԱԿ-ում աշխարհի երկրներին կոչ են արել՝ Աֆղանստանից փախստականներին ետ չարտաքսել

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրներին՝ Աֆղանստանում ստեղծված դժվարին իրադրության պատճառով արգելել աֆղանցիների հարկադրաբար վերադարձը տուն: Այս մասին այսօր հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:

«Երկրի բազմաթիվ վայրերում անվտանգության եւ մարդու իրավունքների հետ կապված իրադրության արագ վատթարացման եւ ստեղծված արտակարգ հումանիտար իրադրության լույսով ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ն կոչ է անում բոլոր պետություններին՝ դադարեցնել Աֆղանստանի բոլոր քաղաքացիների բռնի արտաքսումը, որոնք ավելի վաղ պատկանում էին միջազգային պաշտպանության կարիք չունեցող անձանց կատեգորիային»,- Ժնեւում լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Շաբիա Մանթուն:

Միեւնույն ժամանակ նա ողջունել է, որ եվրոպական մի քանի երկրներ արդեն ձեռնարկել են նման միջոցներ:

Նաեւ նա հիշեցրել է, որ 2021 թվականի սկզբից, դեռ մինչեւ վերջին օրերս Քաբուլում ստեղծված քաոսը, 550 հազարից ավելի աֆղանցիներ ստիպված են եղել տեղահանված անձինք դառնալ:

Իր հերթին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի ներկայացուցիչ Ռուփերտ Քոլվիլը «Թալիբան» շարժմանը կոչ է արել՝ կատարել ներառական կառավարության ստեղծման եւ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված իր խոստումները:

Նա նշել է, որ անկախ այն բանից, թե կկատարեն խոստումները, միջազգային հանրակցությունը հետեւում է դրան:

Մինչդեռ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով, Աֆղանստանի ավելի քան 18 միլիոն մարդիկ, ներառյալ մոտավորապես 10 միլիոն երեխաները, հումանիտար օգնության կարիք կունենան, իսկ մինչեւ հինգ տարեկան երեխաներին կեսին այս տարի սպառնում է լուրջ թերասնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Տեսանյութեր

Լրահոս