Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին
Մոսկվայի «Դինամո»-ի հարձակվող Արսեն Զախարյանն անդրադարձել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմից հրավեր ստանալուն:
«Երջանիկ էի, որ հրավեր եմ ստացել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից: Ձգտելու եմ ապացուցել, որ իզուր չեմ հրավեր ստացել հավաքականից»,- «Դինամո»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Զախարյանը։
Հարձակվողը շեշտել է, որ ձգտում է այժմ կենտրոնանալ ակումբում իր խաղի վրա և հավաքականի մասին կսկսի մտածել ավելի ուշ:
Արսեն Զախարյանը ծնվել է 2003 թվականին: 18-ամյա հարձակվողի առաջին ակումբը եղել է Սամարա քաղաքի «Կռիլյա Սովետով» ակումբը: Նա «Դինամո» է տեղափոխվել 2017 թվականին: