
Ատլանտյան օվկիանոսում նավի վրա սովից ու ծարավից մահացել է շուրջ 50 ներգաղթյալ

Շուրջ 50 ներգաղթյալ նավի վրա սովից ու ծարավից մահացել է Կանարյան կղզիներ հասնելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աֆրիկյան տարբեր երկրներից 54 ներգաղթյալ տեղափոխող նավը Մարոկկոյի ափերից հեռացել է օգոստոսի 2-ին։ Արդեն մեկ կամ երկու օր անց նավը կանգ է առել Ատլանտյան օվկիանոսում՝ շարժիչի անսարքության պատճառով։ Եվս մի քանի օր անց նավում վերջացել են սննդի և ջրի պաշարները, և փրկվածների խոսքով, մարդիկ սկսել են մահանալ մեկը մյուսի հետևից:
Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է Մավրիտանիայի ափերի մոտ՝ Նուադիբու քաղաքի մոտակայքում։ Առափնյա պահպանության աշխատակիցները նավի վրա հայտնաբերել են միայն յոթ փրկվածի՝ մեկ կին և վեց տղամարդ: Մնացած 47-ը մահացել են: