Մթերքներ, որոնք օգտակար են ատամների համար
Կարծես թե մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ անել գեղեցիկ, սպիտակ ատամները պահպանելու համար.
1. Մանրակրկիտ մաքրել ատամներն առավոտյան, երեկոյան և ուտելուց հետո:
2. Օգտագործել ատամները մաքրող թելեր և բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված նյութեր:
3. Պարբերաբար այցելել ատամնաբույժի:
Ոչ մի բարդ բան չկա: Բայց մենք վստա՞հ ենք, որ ոչինչ բաց չենք թողել: Առողջ, գեղեցիկ ատամները կարելի է պահպանել նաև ճիշտ ընտրված սննդի օգնությամբ:
Ներկայացնում ենք 2 կարևոր ցուցակ: Առաջին ցուցակը բաղկացած է այն մթերքներից, որոնք կարող են փչացնել ատամները: Իսկ երկրորդն օգտակար մթերքների ցուցակն է, որոնք կօգնեն պահպանել ատամներն ամուր և առողջ:
Ատամների համար վնասակար մթերքներ
1. Գազավորված ըմպելիք
Այս ըմպելիքները շատ վնասակար են ատամների էմալի համար:
2. Քաղցրեղեն
Իհարկե, բոլոր քաղցրավենիքները չեն, որ վնասակար են ատամների համար: Բայց կան այնպիսիք, որոնցից պետք է հրաժարվել: Դրանք այն քաղցրավենիքներն են, որոնք երկար են մնում բերանի խոռոչում:
3. Ցիտրուսային մրգեր
Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք շոկոլադի նման վնասում են ատամները: Իհարկե, պետք չէ լրիվ հրաժարվել սիրելի մրգերից, ուղղակի պետք է դրանց օգտագործելուց հետո միանգամից ողողել բերանի խոռոչը:
Ատամների համար օգտակար մթերքներ
1. Բանջարեղեն
Հատկապես բրոկոլի և ծաղկակաղամբ: Սրանք ոչ միայն կօգնեն Ձեր մարսողությանը, այլ նաև կմաքրեն ատամների էմալը:
2. Կաթնամթերք
Սա կալցիումի գլխավոր աղբյուրն է: Հենց կալցիումն է մեր ոսկորները դարձնում առողջ և ամուր:
3. Ձուկ
Ձուկը հատկապես հարուստ է ֆոսֆորով: Այն, ինչպես և կալցիումը, ապահովում է մեր ոսկորների նորմալ աճը:
4. Մթերքներ, որոնք հարուստ են վիրամին C-ով
Այնպիսի մթերքները, ինչպիսիք են գազարը, պղպեղը, կիվին և ելակը, ներգործում են մեր բերանի խոռոչի առողջության վրա: Դրանք պատասխանատու են մեր լնդերի առողջության համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը