Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարահանել Աֆղանստանից

ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարահանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների և նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ:

«Այսօր ԱՄՆ-ի ռազմական չվերթերով տարահանվել են ԱՄՆ-ի մոտավորապես 1,1 հազար քաղաքացիներ՝ ԱՄՆ-ի մշտական բնակիչներ և նանց ընտանիքների անդամներ: (…) Այժմ, երբ մենք կարգավորել ենք հոսքը, սպասում ենք, որ այդ թվերը կաճեն»,- ասել է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի միավորումը:

Ընդամենն օգոստոսի 17-ին իրականացվել է 13 չվերթ: «Այս պահին մենք տարահանել ենք ավելի քան 3.2 հազար մարդ, ներառյալ մեր անձնակազմը: Ի լրումն այդ ավելի քան 3,2 հազար տարահանվածների մենք տեղափոխել ենք ավելի քան 2 հազար աֆղանների, ովքեր դիմել են ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային այցագիր ստանալու համար»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից: Արևմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս