Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն Իրանին կոչ է արել՝ կրճատել մշակումներն ատոմի ոլորտում

ԱՄՆ-ը Իրանին վերջնաժամկետ չի սահմանում միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններին վերադառնալու համար, բայց առաջարկությունը հավերժ չի լինելու, հարկ է, որ Թեհրանը դադարեցնի ատոմի զարգացումը, հանրապետությունը մետաղական ուրան արտադրելու կարիք չունի: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում:

«Իրանը չունի մետաղական ուրան արտադրելու իրական կարիք, ինչն ուղղակի առնչություն ունի միջուկային զենքի մշակման հետ»,-ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Այսպես են գերատեսչությունում մեկնաբանել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն այն մասին, թե Իրանն արտադրել է նշված նյութի 200 գրամ, որը հարստացված է մինչեւ 20 տոկոս:

«Հարկ է, որ Թեհրանը դադարեցնի իր միջուկային էսկալացիան եւ վերադառնա բանակցություններին՝ ԳՀՀԾ-ի բարեխիղճ կատարման նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

«Մենք վերջնաժամկետ չենք նշում բանակցությունների համար, բայց առաջարկությունը հավերժ չի լինելու»,- նշել է Պետդեպարտամենտը:

Համաձայնագրի շրջանակներում, նշում է գերատեսչությունը, ներկայում Իրանին չի թույլատրվում զբաղվել մետաղական ուրանի արտադրությամբ:

«Մենք հստակ հասկանալ ենք տվել, որ միջուկային էսկալացիայի շարունակումը ԳՀՀԾ-ի սահմաններից դուրս ոչ կառուցողական եւ անհամատեղելի է պայմանագրի փոխադարձ կատարմանը վերադառնալու հետ»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս