Բաժիններ՝

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա

Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել է Dawn հրատարակությունը:

«Թորհամ»-ը համարվում է հիմնական և առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի և Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել էր օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից:

Ինչպես նշել է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:

Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց է եղել մարդկանց և ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան է մտել և այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները և աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս