Մահվան ելքով վրաերթ Երևանում․ հետիոտնը ժամեր անց հիվանդանոցում մահացել է․ shamshyan. com
Այսօր, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։ Բժիշկները վրաերթի ենթարկվածին գիտակցության են բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։