Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանրային երկրորդ հեռոստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանն այսօր հրավիրել էր ասուլիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծման վերաբերյալ, մասնավորապես, թե ՀՌՀ որ անդամն ինչպես է քվեարկել:
«Մեզ մոտ երկրաշարժը զգացվել է ու լավ է զգացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Պենտագոնն արտոնագրել է լրացուցիչ 1000 զինծառայողներ ուղարկել Աֆղանստան: Այս մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: Խոսքը ԱՄՆ-ի 82 օդադեսանտային դիվիզիայի մարտիկների մասին է:
ՀՀ կառավարության որոշմամբ բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Հիմա ձեր, որպես նախարարի, հրամանը կատարվե՞լ է՝ կրակ բացվե՞լ է թշնամու ուղղությամբ։ Թե՞ դեռ չենք խախտում թուրքի հետ կառուցողական դիալոգի այս իշխանության ուխտը։ Բայց ես «Չապաեւ» ֆիլմից սովորել եմ, որ սպայի խոսքը չի կարող օճառի պղպջակ լինել։ Սպասում ենք պատասխան հարվածի։ Ցավակցում եմ ավագ ենթասպա Վահանի ընտանիքին»։
Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից: ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:
Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Այս մասին այսօր հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58,000 մեքենայի և մոտ 210,000 մարդու տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով, Արցախի սահմանազատման գծի մոտակայքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։
Հայաստանում օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 5415 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 440 147-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մի քանի մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է անվտանգության ուժերի մի աղբյուր:
Թուրքիայի հարավ-արևելքում կործանվել է Бе-200 ինքնաթիռ։ Վթարը տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքի լեռնային շրջանում։ Ինքնաթիռում 7 մարդ կար։ Բոլորը զոհվել են, այդ թվում և անձնակազմը։
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 70 զոհ կա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ․ այս մասին օգոստոսի 15-ին ահազանգել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
«Ես մեքենայի մեջ էի, շարժիչը միացրել էի, բայց դեռ չէի շարժվել ու մեքենան սկսեց ցնցվել։ Ոնց որ մեկը մեքենան բրթեր էս կողմ էն կողմ, սկզբում չէի հասկացել, որ երկրաշարժ է, հետո ժողովուրդն իջան դուրս, հասկացանք, որ երկրաշարժ է։ Ամբողջ գյուղը զգացել է, մարդիկ քնած են եղել, արթնացել ու տներից թռել են դուրս»։
Հայկական 2–րդ հեռուստաալիքի ղեկավար կազմի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 1297 մարդու: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարությունը:
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
«Թալիբան» արմատական շարժումը, որն օգոստոսի 15-ին գրավել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, մտադիր չԷ կազմել կոալիցիոն կառավարություն: Այդ մասին բրիտանական The Times թերթին հայտարարել է թալիբների մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Օգոստոսի 15-ին, ժամը 16:29-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Մ.Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:
Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալու տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հավաքների արդյունքում մասնակիցների մի մասին, հատկապես սպայական կազմին կամ նրանց, ովքեր կարճ դասընթացից հետո կարող են սպայական հաստիքի նշանակվել, պայմանագրեր են առաջարկելու, որպեսզի ներգրավեն կանոնավոր բանակի շարքեր։
Օգոստոսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 54-ամյա Ջանիբեկ Բոշյանը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, Լոռու մարզի Շնող գյուղի Թբախլուտ հանդամասում հետընթաց կատարելիս ընկել է 20 մ խորությամբ ձորակը․ նա և 17-ամյա որդին՝ Գևորգ Բոշյանը, մահացել են:
Օգոստոսի 16-ին, ժամը 05։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ կատարվել է 220236 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությունից նախարարությունից՝ հիշեցնելով, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության՝ կամավորության սկզբունքով:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավի Սամցխե Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում: Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: