Ադրբեջանական ԶՈՒ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել․ հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ․ ՊՆ
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: