Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայի հարավ-արևելքում կործանվել է Бе-200 ինքնաթիռ։ Վթարը տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքի լեռնային շրջանում։ Ինքնաթիռում 7 մարդ կար։ Բոլորը զոհվել են, այդ թվում և անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կործանված ինքնաթիռը վարձակալվել էր եղել ՌԴ-ից Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքներում ներգրավելու համար։
Ռուսական ուժային կառույցներում տեղեկացրել են, որ ընկած ինքնաթիռը չի պատկանում Ռուսաստանի ԱԻՆ-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձնակազմին հետմահու պարգևատրել է հերոսի կոչմամբ։ Թե որն է եղել վթարի պատճառը, առայժմ հայտնի չէ։
Համացանցում հայտնվել է նաև ինքնաթիռի ընկնելու պահը։