Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել: Այն վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Մինչև նիստը սկսելը նա տեղեկացրեց, որ ավագանու այս նստաշրջանի նախորդ նիստի ժամանակ մանդատ ստացած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Սուրեն Օհանյանը հրաժարվել էր մանդատից, և նրան փոխարինելու է հաջորդ թեկնածուն:

«Համաձայն ԿԸՀ 2021թ. հուլիսի 8-ի N 35 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»:

Երևանի ավագանու նոր անդամը ներկայացել էր նիստին: Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին: Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված էր 9 հարց:

 

Տեսանյութեր

Լրահոս