Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 597-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4549 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել:

Հուլիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1110 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5659-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 79 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 810, փաստացի բուժվողներինը՝ 3128:

Մեկ օրում արվել է 4150 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 242 361 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս