«Ատլետիկոն» «Բարսելոնայի» հետ քննարկումներն ավարտված չի համարում
«Ատլետիկոն» շարունակում է հետևել կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի հնարավոր փոխանակմանը «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:
Մադրիդցիները չեն հավատում, որ գործարքն ամբողջությամբ խափանվել է: Մադրիդյան ակումբը կարծում է, որ «բլաուգրանան» առաջիկա շաբաթներին կվերադառնա հարցին՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» կարիքները:
Կատալոնական թիմը պետք է վաճառի ֆրանսիացուն աշխատավարձերը կրճատելու, Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումն ապահովելու և նոր խաղացողներ ձեռք բերելու համար:
Այս իրավիճակում «Ատլետիկոն» կարծում է, որ գտնվում է հաղթական դիրքում և հասկանում է, որ ժամանակն իր կողմն է: Մադրիդյան թիմը չի նախատեսում արագացնել Գրիզմանի շուրջ բանակցությունները։ Եթե այս տարբերակը բացարձակապես անհնար դառնա, ակումբը կսկսի աշխատել մեկ այլ հարձակվողի տեղափոխության վրա:
Սիրարփի Աղաբաբյան