Բաժիններ՝

«Կասպերսկին» Հայաստանում ներկայացրել է կիբեռանվտանգության հմտությունների բարելավման և բիզնեսը պաշտպանելու գործիք

Պարզ առցանց գործիք, որը կօգնի ձեր աշխատակիցներին տիրապետել կիբեռանվտանգության հմտություններին։

Կիբեռանվտանգության ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Կասպերսկի» ընկերությունը Երևանում Հայաստանի առաջատար ընկերությունների համար առաջին անգամ անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար, որի ընթացքում ներկայացվել է նաև գործիք՝ աշխատակիցների կիբեռանվտանգային հմտությունները բարելավելու, ինչպես նաև բիզնեսը պաշտպանելու համար։

Արմեն Կարապետյանը, ով հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչը, նշում է, որ կազմակերպությունների կիբեռանվտանգության արդյունավետ ապահովման գործում առանցքային դեր է խաղում մարդկային գործոնը։ Շատ հաճախ կիբեռանվտանգության կանոնները չիմացող աշխատակիցների սխալների պատճառով կազմակերպությունները կրում են բազմամիլիոնանոց վնասներ ֆինանսների, արժեքավոր փաստաթղթերի և հեղինակության կորստի հետևանքով։

«Կիբեռանվտանգության ոլորտի պատշաճ ուսուցման համար «Կասպերսկի» ընկերությունը ստեղծել է Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP) պարզ առցանց գործիքը՝ www.k-asap.am, որը կօգնի սեմինարին մասնակից կազմակերպությունների աշխատակիցներին տիրապետել կիբեռանվտանգության հմտություններին և կոչված է պաշտպանելու կազմակերպությունների բիզնեսը»,- նշում է Արմեն Կարապետյանը։

Ծրագիրն ավելի մանրամասն ներկայացրել է  «Կասպերսկի» ընկերության Security Awareness ուղղության ղեկավար Ելենա Մոլչանովան, ով նաև անցկացրել է «Ինչպե՞ս չընկնել կիբեռխարդախների ծուղակը» ուսուցողական խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները սեփական օրինակով համոզվել են, թե ինչպես կարելի է սկսել կիբեռանվտանգության ուսուցումը, նաև տեղեկացել են ամենավառ օրինակների մասին, թե ինչպես է աշխատակցի սխալը հանգեցրել մեծ խնդիրների։

Kaspersky Automated Security Awareness Platform-ն ստեղծվել է «Կասպերսկի» ընկերության մասնագետների կողմից՝ ձեր բիզնեսը պաշտպանելու համար

Ծրագիրն օգնում է սահմանել աշխատակիցների ռիսկի պրոֆիլների վրա հիմնված թրեյնինգի թիրախներ: Թրեյնինգի արդյունավետությունը գնահատելու համար հնարավոր է օգտագործել հասկանալի հաշվետվություններ։ Դա կօգնի խնայել աշխատակիցների ժամանակը՝ նրանք կուսումնասիրեն այն, ինչ անհրաժեշտ է։

Ավտոմատացումն օգնում է կառուցել պարապմունքների պլանը՝ կախված թիրախային մակարդակից, և վերահսկել աշխատակիցների առաջադիմությունը: Պարապմունքների ժամանակացույցը կառուցվում է անհատապես, մարդու համար հարմարավետ տեմպով՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Ձեռք բերված գիտելիքների ամրապնդումը նպաստում է կայուն հմտությունների ձևավորմանը: Իրական ժամանակում հնարավոր է հետևել սովորողների տվյալներին, դինամիկայի մասին տեղեկություններին և կանխատեսումներին:

Կարող եք նաև միջոցներ ձեռնարկել  նախքան խնդիրներ առաջանալը (օրինակ, դուք կտեսնեք, որ բաժիններին է անհրաժեշտ ավելի շատ ուշադրություն, և կկարողանաք ազդել դրանց առաջադիմության վրա)։

Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև՝

  • Թրենինգի թիրախներին հասնելու համար օգտագործել կանխատեսումներ:
  • Համեմատել ձեր արդյունքները միջին թիրախային մակարդակի հետ:
  • Ինտերակտիվ տարրերի միջոցով մեծացնել ներգրավվածությունը։
  • Համեմատել արդյունքները ուրիշների հետ։

Թրեյնինգի բովանդակությունը կառուցվում է իրական կյանքից օրինակների վրա։

Ընկերությունը առաջարկում է երկար ու ձանձրալի դասերի փոխարեն՝ միկրոմոդուլներ ու միայն անհրաժեշտ հմտությունների յուրացում։

Առայժմ ծրագրում հասանելի չէ հայերենը, և ընկերության ներկայացուցիչներն առաջարկում են անվճար փորձարկել այն ռուսերենով՝  www.k-asap.ru հասցեով։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս