Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ ընկերություններից տեղեկություններ են ստանում, որ նրանք իրենց աշխատակիցների վրա ճնշում են գործադրում կոնկրետ ուժի ընտրելու համար՝ այս համատեքստում նշելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունը։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։
2018 թվականից Փաշինյանի կառավարությունն ապականեց երկրի գործարար և ներդրումային միջավայրը, իսկ այժմ անցել է օտարերկրյա նեդրողներին սպառնալիքներ ներկայացնելու գործընթացին։ Փաշինյանը հարձակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Գազպրոմ Հայաստան»–ի վրա` ներկայացնելով առարկայազուրկ մեղադրանքներ և սպառնալիքներ, առանց գիտակցելու նման անպատասխանատու հայտարարությունների կործանարար հետևանքները։ Փաշինյանի թիրախում կարող են հայտնվել նաև այլ օտարերկրյա ներդրողներ։
Փաշինյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում պարզվել է, որ քրեադատավարական ընթացակարգ ապահովելու հիմքերը բացակայում են:
Փաշինյանի կողմնակիցը «շպարգալկայով է» պատասխանում լրագրողի հարցերին:
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի շտաբից տեղեկություններ են հայտնել, որ ձեռք է բերվել հատուկ պայմանավորվածություն երեք տեղական դիտորդական առաքելության հետ, որոնց տրամադրվել է աջակցություն մարդկային ռեսուրսի տեսքով հունիսի 20-ին ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում հսկողություն սահմանելու համար։
Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։ Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։
Պատճառները բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։
Պետական հիվանդանոցների տնօրեններին. Հարգելի գործընկերներ, այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր և շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են և աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված:
Մեզանից չպետք է վախենան, մեզ պետք է հարգեն. Ռոբերտ Քոչարյան։
ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 16-ին, ժամը 01։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տոլորսի ջրամբարն ավտոմեքենա է ընկել։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։ Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր սկզբունքները՝ ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը։
2020թ. Սեպտեմբերի 28-30-ին այդ ջոկատները դեռ նոր էին զինվում, իսկ մի քանի օր հետո պարզվեց, որ Գերագույն հրամանատար համարվող անձը «փայլուն մարտակոչ» է տարածել. գյուղերում 30 հոգանոց ջոկատներ կազմելու, մեկին հրամանատար ընտրելու մասին և այսպես մինչև… նետ ու աղեղ:
Հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տպավորություն Պարտված, անարգված և հեռացող վարչախմբի փաստացի նախընտրական ծրագիր « 1. Ճնշել և վերացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին։ 2. Հայ ժողովրդի նկատմամբ իրականացնել վենդետա և անխնա «կադրային» ջարդ։ 3. Պատժել, տրորել, «պառկեցնել…», և «պատերով տալ» ընտրված հայ համայնքապետերին և հայ գործարարներին։ 4. Քրեական գործեր հարուցել (անկախ հանցանքի […]
Քում քաղաքից Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռըզա Զաքանին հունիսի 16-ին հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հօգուտ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանելու մասին:
Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Ի՞նչ է փոխվել վարդենիսցու կյանքում հեղափոխությունից հետո՝ վերջին 3 տարիների ընթացքում:
Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:
Նշածս կիրառելի կլիներ ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի կողմից տվյալ ձևակերպման շրջանառման պարագայում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
Լսե՞լ եք, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում և այս աբսուրդներից մեկն է, բայց տեսեք, կա նաև լավ նորություն: Այս պահի դրությամբ արդեն հինգ անձ կալանավորված է, ոչ թե ձերբակալված է, այլ կալանավորված է ընտրակաշառքների հարցով: Այսօր Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի պաշտպան Ջեյմս Սանթոսը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: