Թզբեհ քցող, թաթալաբազ ղեկավար մեզ ազգին պետք չի, մեզ ղեկավար ա պետք, որի վրայից մարդու հոտ ա գալիս․ Արարատ Աղաբեկյան
«Ուզում եմ անդրադառնալ մի քանի հայտարարությունների, որոնք գործող իշխանությունն արել է իր հանրահավաքներում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, ու մենք գիտենք նրա կախվածությունը դեպի ամեն տեսակի քաղցրը՝ ելակներ, կոնֆետներ: Գլխում, բացի սրանից, բանակի մասին խոսելու ոչ մի այլ բան չկա: Երկրորդը, սիրելին, Ալենչիկը․․․ Ալենչիկն ասում է, թե նա ծառայության ժամանակ չի լողացել: Ես ուղղակի նրան ուզում եմ ասել, որ նա երբեք չի մաքրվի, ինչքան էլ լողանա, որովհետև նա ի բնե այդքան էլ մաքուր չէ: Բանակի մասին նրանք ուրիշ ոչինչ չեն կարող ասել»,- Գորիսում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ու քաղաքացիների հանդիպման ժամանակ ասաց գեներալ Յուրի Խաչատուրովը:
Առնվազն 62 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տուժել հունիսի 7-ին Պակիստանի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով:
ԼՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Երևանում՝ ՈւՂԻՂ։
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը, Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումները սկսելու է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից: Հանդիպումը նախատեսված է 11:30-ին, սակայն ժամը 10:00-ից տարածքում մեծ թվով ոստիկաններ, քաղաքացիական հագոստով անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև կինոլոգիական ծառայություն:
ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում:
Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։
Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է՝ դեսպան Լին Թրեյսիի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը «Հայաստան» դաշինքի անդամները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են։ Գորիսի Գր․ Տաթևացու անվան հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:
Հնդկաստանում 18 մարդ է զոհվել Պունե քաղաքի ծայրամասի քիմիական գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով:
Նայեք Ruben Mkhitaryan-ի այս տեսահոլովակը….. մարդասպան, խելագար….
Երբ Փաշինյանը հասավ Երևան, Դավիթ Տոնոյանի հետ կապվեցի, ասացի՝ սրա մեջքի հետևը կրակ եմ տեսնում, պարկ հագցրեք գլխին, տարեք՝ կորցրեք, քանի Հայաստանը չի խորտակել. Տեր Ահարոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները 2021 թվականի մայիսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Ա-ի կողմից բեռնափոխադրող ընկերությանը հանձնված և Ճապոնիա ուղարկվող առաքանիում հայտնաբերել են երկու սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմասնակցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայանալիք բանակցություններին: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները․ ՈւՂԻՂ
Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։
«Իրավունք» թերթը գրում է․ «Վերջին շրջանում «ներքաղաքական կրքերը» բավականին թեժացել են: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում աշխատակցին ազատել են աշխատանքից՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին լուրը Ֆեյսբուքում լայքելու համար:
«Բնականաբար, ԱԳ նախարարի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ողջ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Փաշինյանի ձեռքում՝ որպես կառավարության ղեկավարի, սակայն նա բավականին քիչ ժամանակ ունի այդ ռեսուրսը տնօրինելու համար: Հետո ամեն ինչ կընթանա դասական սխեմայով՝ այն ուժը, որը կհաղթի ընտրություններում, նա էլ կձևավորի նախարարների կաբինետը, այդ թվում՝ ԱԳ նախարարությունը»:
Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։
5165 շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։ Ինչպես տեղեկացրին 5165 շարժունից, արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։
Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսակամ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Էս մարդը չունի «չի կարելիների» կարմիր գծեր, էս մարդը չունի որեւէ տաբու, որը չի անցել ու չի անցնելու աթոռը չհանձնելու համար։ Բայց իրենից ավելի զզվելի է էն ամբոխը, ով դժոխային հրճվանքի ճիչեր էր արտաբերում ու ծափ տալիս, երբ կապիտուլյանտն ասում էր, թող գերիները մի քանի ամիս էլ սպասեն։
«2000-2002թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի որովհետև մենք ունեին ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախըր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական պահը: Մեր հանրությունը պառակտված է, և այս դժվար իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է: Ինչ կապված է ընտրությունների հետ, դեռ որևէ կանխատեսում չունեմ, բայց հույս ունեմ, որ մեր հանրությունը կսթափվի՝ անկախ քաղաքական հայացքներից, և կհամախմբվի: Դա շատ կարևոր է, այս դժվարագույն իրադրությունից դուրս գալու միակ ելքը համախմբումն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսոր, դերասան Արմեն Մարգարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի և, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաև Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս: Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը նոր սադրանքների է դիմում, գողանում ՀՀ սահմանամերձ բնակիչներին պատկանող ընտանի կենդանիներին: Եվ շատ դեպքերում ոչ միայն մեր հովիվների կյանքն է սպառնալիքի տակ, այլ սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների անվտանգությունը: Հարցն այն է նաև, որ վերոնշյալ սադրանքները համարժեք արձագանք չեն ստանում ՀՀ իշխանությունների կողմից: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի խոսքով, ընդհանուր առմամբ, բավականին լարված է իրավիճակը: